Պատգամավորի եղբայրը՝ «Գռզոն», անձամբ մասնակից է եղել այս արյունահեղությանը․ սպանվածի հորեղբայր

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:38 25-06-2022
Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպից տուժածներից մեկի՝ Համիկ հորեղբայրը լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրեց, որ մի խումբ զինված անձինք մտնում են Ապարան, այսպիսի արյունահեղություն կազմակերպում, իսկ ոստիկանությունն էլ չգիտես ինչով է զբաղված։ «Մեր պահանջն է, որ այդ մարդիկ՝ Փարվանյան էդգարը, դեպուտատը, դեպուտատի եղբոր տղան, Փարվանյան էդգարի հորեղբոր տղաները, Զարիբյան Կարենը, ովքեր որ կազմակերպել են այս ամենը, ավելի վատ է, քան անմիջական մասնակից լինելը։ Ռոման Փարվանյանը՝ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան, այդտեղ այդ ամենը կազմակերպում է, այդ խումբը մտնում է Ապարան և կատարում այս արյունահեղութոյւնը։ Մենք տեղյակ ենք, որ պատգամավորի եղբայրը՝ «Գռզոն», անձամբ մասնակից է եղել այս արյունահեղության մեջ։ Կազմակերպել են իրենք, բայց քաղաքական որևէ բան ես չեմ տեսնում։ Մի ստից բանից կռիվ է եղել, որը կարելի էր խոսքով հարթել»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում