Կեղծ թղթադրամներ, անձնագրեր, ապօրինի զենք․ ոչ լեգալ ապրանքների լայն տեսականի Telegram-ում
copy image url

Կեղծ թղթադրամներ, անձնագրեր, ապօրինի զենք․ ոչ լեգալ ապրանքների լայն տեսականի Telegram-ում

Ներքին 1 տարի առաջ - 17:57 14-06-2023
Telegram-ում արդեն տևական ժամանակ է՝ գործում են էջեր, որոնք բացի թմրանյութերից, առաջարկում են նաև այլ արգելված ապրանքեր։ Տեսականին բավական լայն է․ թմրանյոթեր, կեղծ փողեր, ապօրինի զենք, կեղծ անձնագրեր, ID ու չգրանցված հեռախոսային քարտեր, կեղծ վարորդական իրավունք, անգամ՝ Telcell դրամապանակներ՝ բջջային համարներով:



Ուշագրավ է, որ էջը վաճառում է նաև կեղծ 20.000 դրամներ, որոնք իրենց պնդմամբ ընդունում են ցանկացած տերմինալում և վճարային համակարգերում։



Մասնավորապես, նման 10 հատ 20 հազար դրամանոց թղթադրամն, օրինակ, առաջարկվում է 35 հազար դրամով, 20 հատը՝ 75 հազար դրամով։ Առաջարկվում են ինչպես նոր, այնպես էլ հին թղթադրամներ։ Էջում կարելի է գտնել նաև կեղծ դոլարներ։ Իսկ կեղծ ատրճանակը կարելի է ձեռք բերել ընդամնեը 125 հազար դրամով։



Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում առաջարկեց հարցում ուղարկել՝ նշելով տելեգրամյան էջերը, որպեսզի դրանք հետագայում դատախազության համար հիմք հանդիսանան ուսումնասիրության համար։