Երևանյան խայտառակություն. գետնանցումը քարուքանդ է, հոտ է գալիս, լուսավորություն չկա

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:30 13-06-2023
Օragir.News-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց Երևանի կենտրոնում գտնվող Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող գետնանացումը, որը բավականին անմխիթար վիճակում է և քաղաքացիների համար ծառայում է որպես զուգարան։ Շատերը, վտանգելով իրենց անվտանգությունը, նախընտում են փողոցն անցնել անթույլատրելի մասով, քան օգտվել կոտրված աստիճաններով գետնանցումից, որտեղ նաև չկա լուսավորություն։

Գետնանցումից օգտվող քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ ինչպես են գնահատում վիճակը, ըստ իրենց՝ ով է մեղավոր Կենտրոնում գտնվող գետնանցումի քարուքանդ վիճակից։

«Գետնացումը սարսապելի վիճակում է, իմ ամենօրյա ճանապարհն է, ամեն անգամ անցելիս պետք է փառք տանք Աստծուն, որ ինչ-որ բան գլխներիս չի ընկել։ Համապատասխան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն և վերջապես վերանորոգեն այն»,-ասաց անցորդը։

Հարցին՝ ով է պատասխանատու անցումի նման վիճակի համար, քաղաքացիներն ասացին՝ քաղաքապետարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։