Սաակաշվիլին վստահ է՝ Պուտինն անպայման պարտվելու է
copy image url

Սաակաշվիլին վստահ է՝ Պուտինն անպայման պարտվելու է

Արտաքին 1 տարի առաջ - 16:00 13-06-2023
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ, կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անպայման պարտվելու է։

Այս մասին գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Սաակաշվիլին միևնույն ժամանակ քննադատել է երկրի իշխանություններին՝ նշելով, որ Պուտինի հրամանով իրեն «գերեվարող» ու խոշտանգողներն անպայման ամաչելու են։

Նա ընդգծել է, որ պայքարում է Վրաստանի, Ուկրաինայի և իր ազատության համար: «Անարդար, անպատվաբեր, ամոթալի պատճառներով եմ բանտում։ Շատ շնորհակալ եմ Եվրախորհրդարանին ինձ լիակատար աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է նա։