ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ասուլիսի ընթացքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ մեր անհաջողությունների պատճառը եղել է այն, որ մենք չենք կարողացել մեր ժողովրդի լայն զանգվածներին բացատրել սպառնալիքները և դուրս բերել պայքարի։
Ըստ Սաղաթելյանի վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է. «Շատերը, խորությամբ չհասկանալով, թե ինչ է կատարվում, մեզ մեղադրում էին, որ Ձեր պայքարը իշխանության համար է։
Հիմա բոլորի համար ակնհայտ է՝ մարդը շատ պարզ, հստակ հայտարարել է, որ գնում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ճանապարհով, իսկ դա աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի և պետականության համար։
Վիճակը սենց ա ժողովուրդ, պարզ ասեմ. Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովելու, Արցախի ինքնորոշման իրավունքը հետապնդելու, Հայաստանի քաղաքացու անվտանգությունը ապահովելու փոխարեն առաջարկում է հետևյալ բանաձևը՝ «հանձնվել հանուն փրկության»։ Մենք գտնում ենք, որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է։
Հայ ժողովուրդն ունի էդ հնարավորությունը իր հայրենիքի համար կռիվ տալու, պաշտպանելու, թշնամուն չհանձնելու: Մենք թշնամուն նոր տարծքներ տալու պատրաստակամություն չունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։