ԲԴԽ նախագահը ցայտնոտային վիճակում է ու սխալները մեկը մյուսի հետևից է անում․ Ալեքսանդր Ազարյան
copy image url

ԲԴԽ նախագահը ցայտնոտային վիճակում է ու սխալները մեկը մյուսի հետևից է անում․ Ալեքսանդր Ազարյան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:23 10-06-2023
Դատավորների միջազգային եվրոպական միությունը առաջին միջազգային կառույցն է, որ օբյեկտիվ գնահատական է տվել Հայաստանի դատաիրավական ոլորտում տիրող իրավիճակին, թեև այն հասարակական կազմակերպություն է ու խորհրդատվական բնույթ է կրում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն՝ անդրադառնալով Դատավորների եվրոպական միության հայտարարությանը, որով կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումներ։

Անդրադառնալով ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի դիրքորոշմանը, թե հայտարարության հիմքում ծայրահեղ միակողմանի տեղեկատվության հիման վրա ընդունված փաստաթուղթ է՝ Ազարյանն ասաց, որ չի պատրաստվում ժխտել, որ ինքն է հայտարարության մեջ նշված փաստերը տրամադրել։

«Կարծում եմ՝ կառույցը անլուրջ կառույց չէ, ստուգել են իմ ներկայացրած փաստերը և միայն դրանից հետո են նման հայտարարություն ընդունել։ Ես պարզ ասում եմ՝ ես եմ ներկայացրել, եթե իմ ներկայացրածից դժգոհ են, իմ ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում, կարող են դիմել դատարան իմ դեմ։ Ով ժխտում է այդ փաստերը՝ նա սուտասան է, չի կարելի ժխտել իրականությունը»։

Անդրադառնալով, օրինակ՝ Վիգեն Քոչարյանի այն պնդմանը, թե ԲԴԽ դատավորներն ընտրվել են ըստ օրենքի և Սահմանադրության՝ Ազարյանն ասաց, որ ՀՀ Դատավորների միությունը մի քանի հայտարարություն այդ առնչությամբ արել է։ «Մենք չենք ասում, որ Սահմանադրությանը հակասող է, մենք ասում ենք, որ Սահամանդրության այդ մասը չի համապատասխանում միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքին։ Մեր բարձրացված հարցն ավելի գլոբալ է, մենք ասում ենք, որ մի շարք հեղինակավոր կազմակերպություններ այս-այս հարցերը բարձրացրել են, այդ հարցերից է օրինակ գիտնական և դատավոր անդամների համադրությունը։

Այո, մեր Սահամանդրությամբ հստակ նշվում է 50/50 հարաբերակցությունը, բայց սա հակասում է միջազգային կառույցների կարծիքին»։

Անդրադառնալով գիտնական անդամների՝ միայն իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրվելուն և Քոչարյանի առարկություններին, թե դա առավել քաղաքական հարց է, այդուհանդերձ այստեղ էլ իրավական առումով չի եղել՝ Ազարյանն ընդգծեց, որ իրենք խնդիր են բարձրացրել։ «Ընդդիմությունը չի մասնակցել, հետևաբար միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքն այս առնչությամբ հայտնի է, ու մենք գիտենք, թե ինչպիսինն է, այն է, որ գիտնական անդամները պետք է ընտրվեն ընդդիմության գոնե շատ թե քիչ ակտիվության պայմաններում։ Գոնե նրանք պետք է ներկա գտնվեին ու դեմ քվեարկեին։ Մի բան, որ տեղի չի ունեցել»։

Ինչ վերաբերում է «Խոսնակների ցանցին»՝ նա ընդգծեց, որ սա միանշանակ խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված փոփոխություն է։ «Պարոն Քոչարյանը լավ կլինի պատասխանի հարցին, թե երբ հապճեպ որոշում են ընդունում դատավորներին վերաբերող հարցի շուրջ, ինչու տեղյակ չեն պահում դատավորներին, ինչու են դա անում առանց խորհրդակցելու, մի քանի օրում նախագծեր են մտցնում ու հապճեպ ընդունում։

Խոսքը դատավորների պատժելու օրենքի մասին է, ես այլ բառ չեմ գտնում ասելու, քան այն, որ ԲԴԽ-ն դատավորներին պատժելու կառույց է՝ ըստ սահմանադրության և իրականացրած գործառույթների։ Խոսքն այն օրենքի մասին է, որով նախկինում 7 ձայն է պահանջվում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու համար, իսկ այժմ 5 ձայն է բավարար։ 5 ձայնը հենց իրենք են քաղաքական իշխանության կողմից ընտրված գիտնական անդամները։ Որևէ մեկը կարո՞ղ է հերքել, որ գիտնականները քաղաքական իշխանության կողմից նշանակված անձինք են։

Եթե ընդդիմությունը առհասարակ չի մասնակցում այդ քննարկմանը և քաղաքական իշխանությունն է ընտրում այդ անձանց, ապա ինչ այլ կարծիք կարող է լինել, քան այն, ինչ արտահայտված է հայտարարության մեջ։

Մենք հիմա մանկապարտեզի մակարդակի զրույցներ ենք վարում՝ նրանց բացատրելու, որ իրենք սխալ են ու ինչու են սխալ, նրանք դա գիտեն, գիտեն ինչ նպատակ են դրել ու ինչպես են դա իրականացնում»։

Անդրադառնալով մամուլում առկա տեղեկությանը, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այցելել է Վերաքննիչ քրեական դատարան, մի քանի դատավորների հետ քննարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ ունեցած հակասություններն ու ընտրել դատավորի, ում միջոցով կկարողանան Վերաքննիչ քրեական դատարանում իրենց ցանկալի որոշումներն ունենալ՝ Ազարյանն ասաց, որ նման հանդիպման մասին տեղյակ չէ և չգիտի՝ նման հանդիպում եղել է, թե ոչ։

«Մխիթար Պապոյանը իմ ընկերն է, բայց ես ինձ թույլ չեմ տա զանգել ու նրան հարցնել՝ նման բան եղել է, թե ոչ։ Եթե նման բան եղել է, դա միայն խոսում է ԲԴԽ նախագահի թուլության մասին. ցայտնոտային վիճակում է և սխալները մեկը մյուսի հետևից է անում»։

Հարցին, թե նման իրավիճակում հնարավոր համարում է, որ կլինեն դատավորներ, ովքեր կդիմեն ԲԴԽ՝ իրենց նկատմամբ ճնշումների մասին հայտնելու՝ Ազարյանը պատասխանեց, որ վերջին շրջանում նման դեպքերի մասին տեղյակ չէ, միայն 3 տարի առաջվա դեպքի մասին է տեղյակ. «Նման դիմումների բացակայությունը խոսում է ԲԴԽ-ի նկատմամբ վստահության բացակայության մասին»։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան