Տիկին Գայանեի ազատության մասով մեր և Աշոտ Փաշինյանի դիրքորոշումը համընկնում է. պաշտպան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:01 09-06-2023



Ինչպես արդեն հայտնեցինք, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները քիչ առաջ հայտարարեցին, որ այլևս չեն պաշտպանելու նրա շահերը և նշեցին, որ որոշումը կայացրել է Գայանե Հակոբյանը։

Նրանք նշեցին, որ վերջին միջնորդությունն են ներկայացրել խափանման միջոցը փոխելու հետ կապված և այլևս լիազորված չեն խոսելու գործի մանրամասներից։

Փաստաբանները ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին լրագրողների այն դիտարկումը, որ Գայանե Հակոբյանը, գուցե, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը․ «Միգուցե, ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։

Փաստաբանները նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն․ «Աշոտ Փաշինյանը կողմ է, որ Գայանե Մարտիրոսյանը լինի ազատության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված