Տիկին Գայանեի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:25 23-05-2023
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մայիսի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագորղների հետ զրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակբոյանին կալանավորելու որոշմանն ասաց․ «Տվյալ օրն անընդհատ մտածելով, մտքիցս դուրս չգալով, համարյա այդ ամբողջ օրը չեմ քնել, մարդու հավատը չի գալիս։ Այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատ է։

Մոտ 10-20 օր առաջ ես ասել եմ, որ մինչև մենք չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել։ Երբ լինի ներքին հաշտություն, համերաշխություն, նոր կարող ենք մենք զգալ մեր ազգի վերելքը, մինչև այդ խնդիրը չկարգավորվի, ոչ մի հաջողություն, ոչ մի վերելք չի կարող լինել»։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ո՞րն է լինելու Ձեր քայլերը, լրագրողները հարցրեցին Գագիկ Ծառուկյանին։ Ի պատասխան Ծառուկյանը հիշեցրեց շուրջ 3 տարի առաջ իր հայտարարությունը, երբ պահանջել էր Կառավարության 100 տոկոս հրաժարականը․

«Դուք կհիշեք 2020 թվականի հունիսի 5-ը, հիշո՞ւմ եք, թե՞ չեք հիշում։ Ես ուզում եմ, որ ամբողջ ազգը հիշի և դուք էլ հիշեք, որ ես 2020 թվականի հունիսի 5-ին ասել եմ, թե մեզ ինչ է սպասվում և ինչ է լինելու»։

Լրագորղները ԲՀԿ առաջնորդին նաև հարցրեցին, թե ի՞նչ նպատակով է կառուցվում Հիսուսի արձանը, երբ այն Հատիսի վրա կագնեցնելու թույլտվություն դեռ չկա․ «Այո՛, Քրիստոսի արձանը կառուցվում է, 18 մետրն արդեն կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, որ թույլտվություն վերցնենք և երևի 2024 թվականին բացումը կանենք։ Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքը կլինի, քանի որ Հատիսի վրա 4000 տարի առաջ, ինչ-որ ամրոց ա եղել, որի համար ես Բնության պահպանությանը գումար եմ փոխանցել, որ գան, հետազոտեն, եթե կապացուցեն, որ ամրոց է եղել, ապա ամրոցն էլ կվերականգնեմ և այդ արձանն էլ կողքը կլինի։ Թույլտվության համար մենք դիմել ենք, զբաղվում են»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները:

Հիշեցնենք նաև, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» 1 ամսով կալանավորվել է։ Զոհված զինծառայողները ծնողները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում