Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր խաղաղություն հաստատել, սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեց. Պատրուշև
copy image url

Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր խաղաղություն հաստատել, սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեց. Պատրուշև

Արտաքին 1 տարի առաջ - 16:00 08-06-2023
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր խաղաղություն կնքել, սակայն հրաժարվել է դրանից ԱՄՆ-ի ճնշման ներքո: Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պատրուշևն ասել է Մինսկում, որտեղ ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների ժողովը:

Պատրուշևը շեշտել է, որ անգամ Ուկրաինայի իշխանություններն էին պատրաստ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: «Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն էին պատրաստ խաղաղության պայմանագիր կնքել և Ռուսաստանին ներկայացրել են գրավոր առաջարկներ, որոնք մենք սկզբունքորեն ընդունել ենք»,- ասել է նա:

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինացիներն առավոտյան առաջարկներ էին ներկայացնում, իսկ երեկոյան հրաժարվում էին դրանցից: «Այդպես էր միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները նրանց վրա ճնշում էր գործադրում և պահանջում ոչ մի բանակցություն չանցկացնել»,- ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարոտուղարը:

Նիկոլայ Պատրուշևը հավելել է, որ կան այս հակամարտության շարունակմամբ հետաքրքրված երկրներ, նախևառաջ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան: