Կիևը պնդում է՝ Կախովսկայա ՀԷԿ-ի ավերումը չի ազդի ուկրաինական ուժերի հակահարձակման վրա
copy image url

Կիևը պնդում է՝ Կախովսկայա ՀԷԿ-ի ավերումը չի ազդի ուկրաինական ուժերի հակահարձակման վրա

Արտաքին 1 տարի առաջ - 15:00 07-06-2023
Պաշտոնական Կիևը հայտնում է, որ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ավերման հետո կապված իրավիճակը չի ազդի Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա գործողությունների, կամ հակահարձակման վրա։ Այս մասին նախօրեին բրիտանական Bloomberg լրատվական գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

«Դա վաղ թե ուշ տեղի կունենար, ինչը տեղի ունեցավ ժամը 02:50-ին, դա ոչ մի կերպ չի ազդի ռազմական գործողությունների վրա, և մենք կիրականացնենք հակահարձակում», - ասել է նա։

Ուկրաինացի պաշտոնյան միևնույն ժամանակ Կիևի դաշնակիցներին կոչ է արել «հստակ հայտարարել, որ Ուկրաինայի ամբողջական անվտանգությունը հնարավոր է միայն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին նրա լիիրավ անդամակցության ճանապարհով»։

Նշենք, որ Կախովսկայա ՀԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից հետո CNN-ն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, ստեղծված իրավիճակը կարող է ստիպել Ուկրաինային փոխել հակահարձակման հետ կապված որոշ ծրագրեր։









Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի