Ուկրաինական բանակն առաջիկա շաբաթներին հակահարձակման կանցնի․ Բլինքեն
copy image url

Ուկրաինական բանակն առաջիկա շաբաթներին հակահարձակման կանցնի․ Բլինքեն

Արտաքին 1 տարի առաջ - 17:30 03-05-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ուկրաինական բանակը հակահարձակման կանցնի առաջիկա շաբաթներին։ Այս մասին Բլինքենն ասել է ամերիկյան Fox News լրատվականին տված հարցազրույցում։

«Մենք գիտենք, որ ուկրաինացիները դիտարկում են առաջիկա շաբաթների ընթացքում հակահարձակում իրականացնելու հնարավորությունը: Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է դիվանագետը:

Բլինքնեը շեշտել է, որ մարտի դաշտում Ուկրաինայի հաջողությունը լավագույն ճանապարհն է խաղաղություն հաստատելու համար։ «Եվ, ի վերջո, մարտի դաշտում նրա հաջողությունը լավագույն և, հավանաբար, ամենաարագ ճանապարհն է՝ իրականում հասնելու արդար և կայուն խաղաղություն հաստատող բանակցությունների»,- նշել է Բլինքենը:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին ենթադրել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը դժվար թե ավարտվի 2023 թվականին։ Նրա կարծիքով՝ քաղաքական նպատակներին հասնելը բարդ խնդիր է լինելու։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի