Շոյգուն պնդում է՝ հակահարձակման ընթացքում Կիևն ավելի քան 125.000 մարդ է կորցրել
copy image url

Շոյգուն պնդում է՝ հակահարձակման ընթացքում Կիևն ավելի քան 125.000 մարդ է կորցրել

Արտաքին 1 տարի առաջ - 15:10 01-12-2023
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պնդել է, որ հակահարձակման վեց ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 125 հազար մարդ և 16 հազար միավոր զենք։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Շոյգուն շեշտել է, որ արևմտյան զենքի մատակարարումները և մոբիլիզացիան միայն ավելացնում են ուկրաինական ստորաբաժանումների կորուստները:

«Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիան, արևմտյան զենքի մատակարարումները և ուկրաինական հրամանատարության կողմից ռազմավարական ռեզերվների ներգրավումը ռազմական գործողություններին չփոխեցին իրավիճակը մարտի դաշտում։

Այս հուսահատ գործողությունները միայն ավելացրել են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների կորուստների թիվը։ Այսպես կոչված հակահարձակման վեց ամսվա ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 125 հազար մարդ և 16 հազար միավոր տարբեր զինատեսակ», - ասել է նա՝ ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։