Սակուրա՞, ո՛չ, ավտոտնակ. Երևանի կենտրոնում էլի ծառ են կտրել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:16 05-06-2023
Երևանում նորից հաստաբուն և առողջ ծառ է կտրվել։

Եթե Կասկադի և Սայաթ-Նովա փողոցի ծառահատումները քաղաքապետարանը հիմնավորում էր նրանով, որ այդ ծառերն արդեն կենսունակ չէին՝ ենթակա էին հատման և դրանց փոխարեն պետք է նորը տնկվեր, նույնը չենք կարող ասել Երևանի տարբեր բակերում հատվող ծառերի մասին։

Oragir.News-ի աղբյուրը մեր խմբագրություն է փոխանցել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Ամիրյան 3 հասցեի բակում կտրում լրիվ հաստաբուն և կենսունակ ծառ։

Դեպքից օրեր անց Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց ծառահատման հետևանքները՝ ծառի փոխարեն կոճղ էր մնացել։

Հատված ծառի փոխարեն առաջիկայում դժվար թե նորը տնկվի, հավանաբար, կոճղի փոխարեն հերթական ավտոտնակը կկառուցվի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում