20-25 ծառ հատվելու է, 59 ծառ՝ տնկվի․ դենդրոլոգ
copy image url

20-25 ծառ հատվելու է, 59 ծառ՝ տնկվի․ դենդրոլոգ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:36 18-08-2023
Ողջունելի է, որ այսքան հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի և բնաիչների մոտ։ Ուզում եմ ասել, որ սա մեր ՀՈԱԿ-ի առօրյան է, մենք ամեն օր անկախ ոչ մի քաղաքական շարժումից, զբաղվում ենք ծառ տնկելով, խնամելով, նախագիծ կազմելով, սա մեր աշխատանքային սովորական պրոցեսն է, խնդրում եմ չկապել ոչ մի բանի հետ։ Այս մասին այսօր Մերգելյանի այգում լրագրողների հետ զրուցում ասաց անտառագետ, դենդրոլոգ Հասմիկ Խուրշուդյանը։

«20-25 ծառ է հատվելու, 59 ծառ է տնկվելու այստեղ, դա 1-2 անգամ ավելի շատ է, քան պետք է հատվի, այսինքն ծառերի ծավալը կրկնապատկվելու, եռապատկվելու է։ Պատահական ծառեր ընտրված չեն։ Բոլոր այն ծառերը, որոնք իրենց լավ են դրսևորել, երկար տարիներ աճում են Երևանում, տալիս են բավարար աճ, կայուն են հիվանդությունների, վնասատուների նկատմամբ, ընտրվել են այդ տեսակներից, ունենալու ենք շատ գեղեցիկ պուրակ»,- ասաց նա՝ թվարկելով, թե ինչ ծառեր են տնկվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։