2023 թվականի մայիսի 15-ից Հայ-Ռուսական համալսարանը ռեկտոր չունի։
Oragir.News-ը օրեր առաջ
հայտնել էր, որ եթե առաջիկայում ռեկտորը չհաստատվի, ապա համալսարանը նույնիսկ իր կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարները չի կարողանալու վճարել, աշխատավարձեր վճարել աշխատակիցներին, ուսանողներին զեղչեր կամ տարկետումներ տրամադրել։
Այսօր
Oragir.News-ը հետաքրքրվեց Հայ-Ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիկ Մարգարյանից, թե ստացե՞լ են աշխատավարձ։ Մեր հարցերին ի պատասխան՝ խոսնակն ասաց.
«Մեզ մոտ բոլոր կարևոր փաստաթղթերի տակ միշտ ստորագրում է ռեկտորը և քանի որ այս պահին չունենք իրավազոր անձ, որն իրավունք ունի ստորագրություն դնել, աշխատակիցները, ցավոք, չեն ստանա աշխատավարձերը։ Հուսանք, որ համալսարանի հիմնադիրներն արագ համաձայնության կհասնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ»։