Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը
copy image url

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:14 01-06-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտան շարունակել հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»,- ասված է շնորհավորանքում։

Երկրի ղեկավարը նշել է, որ կառուցողական երկխոսության շարունակության հույս ունի՝ ուղղված հայ-բելառուսական համապարփակ գործընկերության զարգացմանը, սերտ համագործակցությանը ինտեգրացիոն ասոցիացիաներում, ռազմավարական համագործակցությանը միջազգային հարթակներում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։