Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար. ՀՀԿ երիտասարդները շնորհավորել են Սերժ Սարգսյանի տարեդարձը
copy image url

Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար. ՀՀԿ երիտասարդները շնորհավորել են Սերժ Սարգսյանի տարեդարձը

Ներքին 2 տարի առաջ - 00:33 30-06-2022
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կառույցը տեսանյութ և ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում ասովում է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ,ի սրտե շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, ուժ և եռանդ, որպեսզի շարունակեք Ձեր ազգանվեր ու հայրենանվեր գործունեությունը։

Եվ ինչպես նշել եք Ձեր խոսքերում՝ մենք միասնությամբ ենք ուժեղ, իսկ ուժը հաղթանակ է»։

Ամենից շատ դիտված