Մեր առաջնորդ կոչեցյալ Փաշինյանի և Ալիևի ասածները համահունչ են
copy image url

Մեր առաջնորդ կոչեցյալ Փաշինյանի և Ալիևի ասածները համահունչ են

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:02 29-05-2023
Դա Նիկոլի պահանջն է՝ Ալիևի Բերանով հնչեցրած։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հնչեցրած հայտարարություններից։

Հիշեցնենք՝ Ալիևը պահանջում է, որ Արցախի նախագահն անձնատուր լինի և բոլոր պաշտոնյաները պաշտոնանկ արվեն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարություններին՝ Գալստյանը նկատեց. «Սա Փաշինյանի նախկինում արած հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է»։

«Եթե մենք հայ ազգի առաջնորդ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանի բերանից լսում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ապա Ալիևի այդ հայտարարությունները համահունչ են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Դա մեկնաբանելու առիթ ընդհանրապես չկա, դա ադրբեջանական կողմի ցանկությունն է, որին տրվում է հայաստանյան օրվա իշխանությունը»։

Գալստյանը, խոսելով նշված իրավիճակից ելքից, ասաց.«Արցախի իշխանությունները պետք է արձագանքեն, որ իրենք թույլ չեն տվել Փաշինյանին Արցախի անունից նման հայտարարություններ անի, որին էլ կհաջորդի Ալիևի այս հոխորտանքը»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի