Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը
copy image url

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը

Սպորտ 1 տարի առաջ - 16:01 22-05-2023
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխվելուն։

Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր ակումբում։

«Բորուսիան» Բունդեսլիգայի վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում է։

Հիշեցնենք, որ Ռանոսը 1 հանդիպում է անցկացրել ազգային թիմում՝ դուբլ ձևակերպելով Կիպրոսի հետ ընկերական խաղում։