Շատ կոշտ դիմադրության են արժանանալու, մեզ մեր օջախներից հանում են

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:12 21-05-2023
«Անհատներից վերցնում են, տալիս են մեկ այլ անհատի և այդ անհատը էլ ավելի է հարստանում։ Մենք ասում ենք՝ հանեք հանրային գերակա շահը և միասին համաձայնության գանք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռոբերտ Բաղյանը։

Հիշեցնենք, որ Ֆիրդուսիի բնակիչներն արդեն մի քանի օր է ստորագրահավաք են իրականացնում․ «Արդեն մոտ 50-60 թերթ ստորագրություններ ենք հավաքել։ Ժողովրդին ասում ենք, ասում են՝ Հյուսիսային պողոտա 2 են անում։ Ինչի՞ եք մեզ վտարում դատարանով, որ սպասարկենք մյուսի շահը»։

Բաղյանը հայտնեց, որ երկուշաբթի օրը տեղի է ունենալու դատական նիստ․ «Պետք է վճիռը կարդան օտարման համար։ Մեզ հետաքրքիր է՝ դատարան՝ դու ինչի՞ ես «Սիթի Սենթրի» կամ մնացած կազմակերպությունների շահը սպասարկում։ Գիտե՞ք հետաքրքիրը որն է, բոլոր ՍՊԸ-ների անունները Արևմտյան Հայաստանի անուններով են բացված և տրամաբանական է՝ այնտեղ էլ են հողերը վերցրել պահել, այստեղ էլ են ուզում վերցնել»։

Մանրամասնեը՝ տեսանյութում։