Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս․ Դուրյանի ծննդյան օրն է
copy image url

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս․ Դուրյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 16:15 20-05-2023
Բավականին աղքատ են անցել մանկության և պատանեկության տարիները «Սկյուտարի սոխակ» Պետրոս Դուրյանի։ Մոր հետ շատ կապված է եղել, գրեթե անբաժան։

«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա, շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»,-հետագայում ասել է Պետրոս Դուրյանը։

Այսօր բանաստեղծ, դրամատուրգ Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է։

Պետրոս Դուրյանը Հակոբ Վարդովյանին առաջարկել է «Թատրոն օսմանիեին»-ում բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը Կետիկ Փաշայում։ Բեմադրության հաջող ավարտից հետո Դուրյանն ու Վարդովյանը սկսել են համագործակցել։ Հետագայում կարիքից դրդված՝ երիտասարդ Դուրյանը ստիպված սկսում է աշխատել որպես դերասան Վարդովյանի թատերախմբում։ Որպես կեղծանուն ընտրում է «Սկյուտարի սոխակ»-ը, սակայն նրա բեմական գործունեությունը կարճ է տևում։

Դուրյանը մեծ հետաքրքրություն է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»։ Գրողը համոզված էր, որ հայ ժողովրդին բաժին հասած անցյալի ու ներկայի աղետների միակ պատճառը անմիաբանություն ու մատնությունն են։ Ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը չի գրել ողբերգություններ։ Կիսատ է թողել նաև «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը։ Կիսատ թողելու հիմնական պատճառն այն էր, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։

Դուրյանը գրել բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ։ Նա եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր, կատարել է թարգմանություններ։ Հետագայում՝ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։

Ըստ Դուրյանի՝ բնությունը ձգտում է նմանվել կույսի, այսինքն՝ բնության գեղեցկությունները կրավորական են։

«Ներա հետ» բանաստեղծությունը սիրո և բնության ներդաշնակության մասին է։ Նա մերժված սիրո երգիչ է, բայց անկարող է ապրել առանց սիրո։ Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծությունները սիրո կատարյալ փիլիսոփայություն են։ Դուրյանի առաջին գիրքը լույս է տեսել նրա մահից հետո։

Գրողը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին թոքախտից՝ 20 տարեկան հասակում։

Մահվանից մեկ օր առաջ Դուրյանը ասել է․ «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում