Ուղիղ եթեր
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Էրդողանին և հաջողություն մաղթել երկրորդ փուլում
copy image url

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Էրդողանին և հաջողություն մաղթել երկրորդ փուլում

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 18-05-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Ղարիբաշվիլին Էրդողանին շնորհավորել է ընտրությունների հաջող անցկացման, առաջին փուլում ձեռք բերված հաջողության և խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության կողմից մեծմասնություն ստանալու համար։ Նա միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահին հաջողություն է մաղթել ընտրությունների երկրորդ փուլում։

Ղարիբաշվիլին ընդգծել է Էրդողանի անձնական դերը Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանի կայուն զարգացման գործում՝ աջակցելով համատեղ միջազգային նախագծերին, որոնցում ներգրավված են Թուրքիան և Վրաստանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա