Որպես քաղաքապետի թեկնածու` ձեր ցավը տանեմ
copy image url

Որպես քաղաքապետի թեկնածու` ձեր ցավը տանեմ

Ներքին 1 տարի առաջ - 13:13 18-05-2023
Երեկ հայտնի դարձավ, որ Oragir.News-ի դեմ Տիգրան Ավինյանի ներկայացրած հայցը դատարանը վարույթ է ընդունել, իսկ հայցի ապահովման միջնորդությունը՝ մերժել։

«168 ժամի» և լրագրող Դավիթ Սարգսյանի դեպքով դատարանը հայցի ապահովման միջնորդությունը բավարարել էր, և լրագրողի, լրատվամիջոցների հաշիվների, գույքի վրա 9մլն դրամի չափով արգելանք կիրառել։

Դրանից հետո Ավինյանի փաստաբանը հայտարարել էր, թե միջնորդել են գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։

Պարզ է չէ՞, որ անգամ լրատվամիջոցների դեմ պատերազմ հայտարարելու մեջ Ավինյանը փորձում է PR անել։ Եվ քանի որ մենք անչափ «շահագրգռված ենք» Ավինյանի վարկանիշի և հեղինակության անխաթար աճով, ցանկանում ենք նրան մի բարի խորհուրդ տալ։ Անգամ տարակուսած ենք, թե ինչու Ավինյանը մեր դեպքով ճկուն չգտնվեց և իրավիճակից չօգտվեց։

«Ուժեղ» տղա խաղացող Ավինյանը, օրինակ, կարող է հայտարարել, որ Oragir.News-ի դեպքով անձամբ է զանգել դատավորին և խնդրել հանկարծ հայցի ապահովում չկիրառել, քանի որ «վիդիծելի ինքը շատ է սիրում լրագրողներին, լավ է տրամադրված, հարգում է խոսքի ազատությունը, ընդունում քննադատությունը»։

Այնպես որ, պարոն Ավինյան, մի հապաղեք, այս հայցով ևս կարող եք PR-վելու առիթ ստեղծել, Սուրմալուի ավերակների և զոհերի ֆոնին PR-վողը ամեն ինչի պատրաստ է։