Փաշինյանը վարչապետ ընտրվեց հենց մայիսի 8-ին, դրանով մեր տոները սկսեցին սգո վերածվել

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 17:57 09-05-2023
Ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո մեր բոլոր տոները սգո են վերածվել, որովհետև այս օրը խորհրդանշում էր հաղթանակ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Դա ոչ միայն հաղթանակ էր Հայրենական մեծ պատերազմում, որի ժամանակ խորհրդային ժողովուրդները ոչ միայն կարողացան փրկել իրենց հայրենիքը, այլև ողջ մարդկությանը։ Այս հաղթանակի խորհուրդը հենց դրանում է։

Երջանիկ զուգադիպությամբ նաև հայրենիքի ազատության խորհրդանիշ հանդիսացող Շուշիի ազատագրումը համընկավ հենց այս օրվա հետ և ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը։

Այս տոնը մեր համար մի նոր խորհուրդ ձեռք բերեց։ Խորհրդանշական էր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց հենց մայիսի 8-ին ու դրանով սկիզբ դրեց մեր տոնական ոգեղենությանը սգո խորհուրդ հաղորդելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված