ԳՇ պետը Հայաստանի անվտանգային միջավայրը հարաբերական կայուն է գնահատում
copy image url

ԳՇ պետը Հայաստանի անվտանգային միջավայրը հարաբերական կայուն է գնահատում

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:20 09-05-2023
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանի անվտանգային միջավայրը ներկա դրությամբ հարաբերական կայուն է գնահատում: Այս մասին Ասրյանն ասաց մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում:

«Անվտանգությունը սանդղակով չի գնահատվում: Անվտանգությունը իրադրությամբ է գնահատվում, կայունությամբ: Ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն»,- ասաց նա:

Նա ընդգծեց՝ իրավիճակը հսկվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների կողմից:

ԳՇ պետի խոսքով՝ ռազմական անվտանգության ապահովման համար պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բոլոր քայլերը համապատասխանում են իրականությանը, համապատասխան աշխատանքներ են ընթանում:

«Այո՛, շատ դժվար է, սակայն ձգտելու ենք հասնել այդ իրականությանը»,- հավաստիացրեց նա:

Ամենից շատ դիտված