Շուշին ընկել է, և դա մեր բոլորի պարտությունն է. Քյարամյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:31 09-05-2023
Շուշին ընկել է և դա մեր բոլորի պարտությունն է, ո՛չ իշխանության, ո՛չ ինչ-որ կոնկրետ անհատի։ Դա հայ ժողովրդի և մեր ընդհանուր ազգի պարտությունն է: Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Դիտարկմանը, որ այս իշխանության օրոք է Շուշին ընկել, նա ասաց. «Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա: Իհարկե, նախաքննություն է իրականացվել, ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այդ մասով և գործը գտնվում է դատաքննության փուլում»:

Քյարամյանը նշեց, որ պատերազմի օրերին ինքը որպես կամավոր է եղել Արցախում. «Շատ ուրախ կլինեի, որ շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին և միգուցե այդ պարագայում Շուշին չկորցնեինք»:

Լրագրողի հարցին՝ Հայաստանում 11000 դասալիք կա՞, Քյարամյանը պատասխանեց. «Հայաստանում կան բազմաթիվ քրեական գործեր հարուցված դասալքության և տարբեր թեմաներով, ուղղակի ես չէի ուզենա այդ թեմայով խոսել։ Թվեր չեմ ասի»։

Լրագրողի հարցին, թե 5-րդ շարասյուն կա՞ր բանակում, Քյարամյանը վերադարձավ և պատասխանեց հարցին. «5-րդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, և այդ 5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում։ Կգա ժամանակը, երբ որ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված