Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«IRI-ի պատվիրած ու Breavis-ի իրականացրած հարցումների, ու Ազատության եթերում (Հեղինեի Բունիաթյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ) մանիպուլացիաների հերթական փորձի ձախողման ֆոնին ուշադրությունից դուրս մնաց The National Interest-ում հրապարակված մի կարեւոր հոդված (հղումը մեկնաբանությունում)։
Հոդվածում կողք-կողքի են դրվել վերջին տարիների հակա-ժողովրդավարական քայլերն ու թեթեւակի (կրկնում եմ թեթեւակի) բացել են ավտորիտար կառավարման տարրերը։ Նույն շրջանակում վերջապես Infocom-ը նկատեց, որ Երեւանի ոչ ֆորմալ ու կիսակրիմինալ կառավարման ընթացքը, երբ «իշխանությունից անկախ» քաղաքային իշխանությունը կառավարվում է օրենքի խախտմամբ՝ քաղաքապետի պարտականությունները կատարողը նստում է դահլիճում ու իշխանությունից անկախ իշխանական թեկնածուն ով իդեպ մասնակցել է «սխալմամբ կանգնեցված» Նեմեսիսի արձանի բացման, վարում է քաղաքապետարանի աշխատակազմի նիստերն արդեն երկար ժամանակ (հղումը նորից մեկնաբանությունում)։ Իդեպ Երեւանի ընտրությունների ներկա ընթացքն ու վստահաբար միայն կրիմինալի օգնությամբ հաղթելու շանսեր ունեցող իշխանական թեկնածուի բուն ընտրություններն էլ են ավելանալու հակաժողովրդական ու անհայրենիքների համակարգի «մեղքերին»։ Բայց դա թողնենք ապագային...
Հանրային սեկտորի, կամ ավելի ճիշտ քաղաքացիական հասարակության ու նրանց մերձ մեդիաների ու influencer-ների նախորդ տարիներին իշխանությանն ամեն կերպ պաշտպանելու փուլը ոնց որ ավարտին է մոտենում... «Խաղաղության» պայմանագրով բոլորիս միասին, ու առհասարակ երկիրը, փուռը տալով, կարծես փլվում է «ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակն ու բոլորը հասկանում են, որ սա վերջին սկիզբն է։
Հիմա ճիշտ ժամանակն է առանց միմյանց անցյալը (2018, 2020 կամ 2021) հիշեցնելու, հասկանալ թե ի՞նչ ենք անում երկրի հետ...»։