Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան
copy image url

Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան

Արտաքին 1 տարի առաջ - 16:51 06-05-2023
Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի ավտոմեքենան, նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան: Նա ողջ է, գիտակից է, բայց ստացել է վնասվածքներ:

Նախնական տվյալներով ՝ պայթուցիկ սարքը ամրացված է եղել ավտոմեքենայի հատակի տակ»,- ասվում է հրապարակման մեջ:

ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել են, որ մեքենայի պայթեցման հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը, իսկ գրողը վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով՝ այլ տուժածներ չկան: