Չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում․ Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայում
copy image url

Չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում․ Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայում

Ներքին 1 տարի առաջ - 13:25 05-05-2023
Թուրքիայում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով օրերս Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի մասին՝ Սիմոնյանն ասել է․

«Հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։

Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։ Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, և այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ ականատես եք», - նշել է Սիմոնյանը։

Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Ես տեսել եմ մի քանի կտոր ԱԳ նախարարի հարցազրույցից և պետք է ասեմ, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորելու իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, եթե կա հարաբերություններ հաստատելու որոշում, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այնուամենայնիվ շարժվենք առաջ։ Հույս ունեմ՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և մենք կօգտգործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված