ԱԺ-ում իրավիճա՞կ է փոխվել․ ընդդիմադիրներն այսօր մասնակցում են կառավարության հետ հարցուպատասխանին
copy image url

ԱԺ-ում իրավիճա՞կ է փոխվել․ ընդդիմադիրներն այսօր մասնակցում են կառավարության հետ հարցուպատասխանին

Ներքին 1 տարի առաջ - 17:20 03-05-2023
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամ է և պատգամավորների հարցերին պատասխանում են կառավարության անդամները։

Ընդդիմությունը, որը տևական ժամանակ է չի մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, այսօր հերթական անակնկալը մատուցեց։ Նախ զարմացրել էին, որ որոշել էին մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, որին ներկայացվել էր կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրի 2022թ․ կատարման զեկույցը։ Իսկ այսօր, պարզվեց, արտահերթ նիստից հետո ԱԺ-ում իրավիճակ է փոխվել, քանի որ հարցուպատասխանին ներկա են նաև ընդդիմադիր պատգամավորները։