Հայկական հարց 2․ ընդդիմությունը չգիտի՝ մասնակցելո՞ւ է արդյոք հարցուպատասխանին
copy image url

Հայկական հարց 2․ ընդդիմությունը չգիտի՝ մասնակցելո՞ւ է արդյոք հարցուպատասխանին

Ներքին 2 տարի առաջ - 14:41 12-04-2023
Ընդդիմության՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցությունը դարձել է հայկական հարցը։ Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշում՝ մասնակցե՞լ ԱԺ-ում այսօր կայանալիք կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ։

Արդեն տևական ժամանակ է՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են Կառավարության հետ հարցուպատասխանը, սակայն նախօրեին ՏԵղ համայնքում տեղի ունեցած սադրանքներից հետո՝ ընդդիմադիրները նույնպես հարցեր ունեն Կառավարությանը։

Այդ հարցերին պատասխաններ ստանալու համար այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը առաջարկեց առանձին քննարկում կազմակերպել՝ հրավիրելով նաև Զինված ուժերի ղեկավարությանը՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակը և ԱԺ անելիքները։

Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը փորձեց ճշտել, թե խոսքը փակ, թե բաց քննակման մասին է, քանի որ այսօր նաև Կառավարության հետ հարցուպատասխանի օր է և Կառավարության անդամներն այսպես, թե այնպես ԱԺ-ում են լինելու, ուստի, եթե ակնկալվում է բաց քննարկում, ապա բոլոր հարցերը կարող են ուղղել հենց հարցուպատասխանի ընթացքում։ Ի վերջո, որոշեցին առանձին քննարկել ու հասկանալ, թե ինչ ձևաչափով են քննարկում անելու։

«Ընդդիմության՝ հարցուպատասխանին մասնակցությունը դարձել է հայկական հարցը։ Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի առաջարկին, այն հստակ էր։ Առաջարկություն հնչեցրեց՝ փակ հանդիպում անելու, դեռ քննարկում ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։

Հարցին, թե այդ դեպքում որոշում ունեք՝ մասնակցելո՞ւ եք հարցուպատասխանին՝ Մանուկյանն ասաց, որ եթե ունենան՝ կասեն։ «Դուք, ամեն դեպքում, եղեք հարցուպատասխանին։ Դեռ որոշում չունենք»։

Ամենից շատ դիտված