ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չորաթան համայնքում մասնակցել է ֆուտբոլի խաղադաշտի բացման արարողությանը։
Որքան էլ տարօրինակ է, Փաշինյանի ներկայությամբ բացման ժապավենը կտրել են մարզպետը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, այլ ոչ թե նման միջոցառումներ շատ սիրող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Փաշինյանն էլ ընթացքում փնտրում էր ՀՖՖ-ի ներկայացուցիչների․ նախ չգտավ մարզիչ, ասացին, որ տեղում է ՀՖՖ-ի՝ տվյալ մարզի պատասխանատուն։ «Դե ֆեդերացիային պիտի ասենք աղջիկների թիմի համար», «մարզիչ կա՞ էստեղ»․․․ Փաշինյանի մոնոլոգը բխում էր միջոցառման անկազմակերպվածությունից։
Փաստորեն, խաղադաշտի բացումը կայացավ առանց ՀՖՖ-ի ներկայացուցիչների, ֆուտբոլի խորհրդանշական խաղը էլ կայացավ առանց մարզիչների․․․ ահա և մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը մարզերում։