ԲԿՄԱ-ն հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում. ՀՖՖ գործադիր անդամները դեմ չեն
copy image url

ԲԿՄԱ-ն հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում. ՀՖՖ գործադիր անդամները դեմ չեն

Սպորտ 3 տարի առաջ - 16:02 25-05-2021

Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են Կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին:

Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, բայց ինչպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ: ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ գործկոմի հաջորդ նիստին:

Նիստի վերջում որոշվել է անցկացնել ՀՖՖ տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին՝ 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:

Ամենից շատ դիտված