Մշակութային Գյումրին. միջազգային թատերական փառատոնի չորրորդ օրը
copy image url

Մշակութային Գյումրին. միջազգային թատերական փառատոնի չորրորդ օրը

Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 22:37 28-04-2023
Oragir.News-ը արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու թատերական միջազգային փառատոնը», որտեղ աշխարհի տարբեր ծայրերից և Հայաստանի այլ բնակավայրերից եկած արտիստները իրենց խաղով կներկայանան գյումրեցի հանդիսատեսին։



Այսօր՝ ապրիլի 24-ին, փառատոնը ազդարարվեց Երևանի դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ։ Փառատոնի 2-րդ օրը՝ ապրիլի 26-ին, հանդիսատեսի դատին ներկայացվեց Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» պետական թատրոն-փառատոնի «Ինչի մասին են խոսում տղամարդիկ և կանայք» ներկայացումը:



Միջազգային փառատոնի երրորդ օրը՝ ապրիլի 27-ին Աճեմյանի բեմում ներկայացվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Խատուտիկի գինի» ներկայացումը:

Փառատոնի չորրորդ օրը Գյումրիում մթնոլորտը Թումանյանական էր։ Այսօր Գյումրիի դրամատիկականի բեմին Թումանյանական «Անուշն» էր` երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի բեմադրած մոտիվներով։



Գյումրին և գյումրեցին առանձնահատուկ վերաբերմունք ունեն թատրոնի նկատմամբ, շատ արտիստներ խոստովանում եմ, որ Գյումրի դրամատիկանում խաղալը, գյումրեցի հանդիսատեսին գոհացնելը միանշանակ դժվար է և պարտավորեցնող։