Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար
copy image url

Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:16 28-04-2023
Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրան հարցրել են, թե ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները․

«Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Ամենից շատ դիտված