Օկուպացված Մատաղիսում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա
copy image url

Օկուպացված Մատաղիսում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:45 26-04-2023
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի օկուպացված Մատաղիս գյուղի տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրտավամիջոցները։

Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հակահետևակային ականի պայթյունի արդյունքում տուժել է Եվրասիա մամուլի միջազգային հիմնադրամի վարորդ Բաբաշով Խազար Թարիել օղլուն։ Հայտնի է, որ վերջինս տեղափոխվել է Բարդայի շրջանային հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի դատախազությունը Մատաղիս գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Բաքվի կողմից օկուպացված տարածքներում ականների պայթյունների հետևանքով 51 մարդ սպանվել է, ևս 244-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված