Այս իշխանությունը ոչ մի ջանք չի գործադրում Ցեղասպանության ճանաչման գործում․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:40 24-04-2023
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց մեծ եղեռնի 108-րդ տարելիցն է։

Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Oragir.News-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինպես են գնահատում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ իշխանությունների ջանքերը։

«Այս իշխանությունը ոչ մի ջանք չի գործադրում Ցեղասպանության ճանաչման հարցում։ Եվ այն փաստը, որ պետք է հարևան երկրների հետ ընկերություն անել, բայց պետք չէ անտեսել այն, ինչ պատահել է ժամանակին։ Ես ինքս ցեղասպանված ընտանիքի ժառանգ եմ։ Իմ տատիկ-պապիկներն անցել են այդ ամենի միջով, տատիկիս եղբորը սպանել են տատիկիս մոր աչքի առաջ։ Պետք չէ մոռանալ և անտեսել դա»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։