«Ապրելու երկիր» կուսակցության այսօրվա համագումարի ավարտին կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի ընտրությունները շատ կարևոր են, քանի որ Երևանը ոչ միայն առանձին համայնք է, այլև հայության մայրաքաղաքն է, և այդ առումով՝ Երևանի խնդիրների օր առաջ կարգավորումը խիստ անհրաժեշտություն է։
«Մայրաքաղաքում հաջողության հասնելը մենք համարում ենք իշխանափոխության կարևորագույն հանգրվան, քանի որ կուսակցության ստեղծման օրից նշել ենք, որ իշխանության գալու լավագույն տարբերակը ընտրություններն է»,- շեշտեց Առաքելյանը։
Լրագրողի հարցին, թե թքողներին ինչպես են իշխանազրկելու, Առաքելյանն ասաց, որ դրան կարող են հասնել ընտրողների միջոցով, քանի որ վստահ է, որ երևանցիները նման արատավոր երևույթների և ընդհանրապես իշխանության առկա քաղաքականության նկատմամբ ունեն հստակ դիրքորոշում։
Оragir.News-ի հարցին, թե Առաքելյանը գործող իշխանության նախկին թիմակիցներից է, արդյո՞ք մտավախություն չունի, թե սա կարող է ընտրողների համար վերապահումների առիթ դառնալ, ասաց, որ նման մտավախություն չունի, քանի որ այն, որ զբաղեցրել է նախարարի պաշտոն, Արցախում ստեղծված իրավիճակից հետո է եղել, և ինքը հպարտ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու Արցախի խնդիրների կարգավորմանը պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Մանրամասն՝ տեսանյութում։