Իսկական գործակալները հենց իշխանության մեջ են․ Մեսրոպ Առաքելյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 03-06-2024
Սուրբ Աննա եկղեցու բակում Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բարձր գնահատեց Բագրատ Սրբազանին և այն բոլոր հոգևորականներին, որոնք իրենց ծառայությունը եկեղեցու տարածքներից դուրս են մատոիցում, որովհետև իրական հոգևոր ծառայությունը նաև սա է։

«Մենք տեսնում ենք, որ ոստիկանության բարեփոխումները ի չիք են դարձել, և ոստիկանությունը հերթական անգամ իր ծառայությունը տեսնում է գործող իշխանությանը ծառայելով»,- նկատեց Առաքելյանը։

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ գործակալ լինելու մասին ԱԱԾ հայտարարությանը՝ նա նկատեց, որ սա իշխանության հերթական մանիպուլատիվ գործողութույններից է։

«Ով ընդդիմադիր շարժում է սկսում, անմիջապես օտարերկրյա գործական է համարվում, այնինչ իսկական գործակալները հենց իշխանության մեջ են»,-ասաց քաղաքական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված