Իշխանությունը դեռ չի որոշել՝ նշելու է քաղաքացու օրը, թե ոչ
copy image url

Իշխանությունը դեռ չի որոշել՝ նշելու է քաղաքացու օրը, թե ոչ

Ներքին 1 տարի առաջ - 23:18 20-04-2023
Կառավարությունը դեռ չի որոշել՝ այս տարի քաղաքացու օրը նշում է, թե ոչ։ ՀՀ կառավարությունից Oragir.News-ի հետ զրույցում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին ինֆորմացիա չունի՝ քաղաքացու օրը նշելու են, թե ոչ։

«Տեղեկատվություն այս պահին չունեմ, հարցում ուղարկեք, կպատասխանենք»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն 2019թ ապրիլի 9-ին ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: Ըստ ընդունված օրենքի՝ եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Հիշեցնենք նաև, որ Կառավարությունից Oragir.News-ին երեկ էլ հայտնել էին, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին, այս պահին հատուկ միջոցառումներ ու արարողություններ չեն նախատեսվում անցկացնել։

Ամենից շատ դիտված