ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից ակցիայի իրականացումը հունից հանեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին։ Նա հայտարարեց նիստի ընդմիջում, որպեսզի ուղիղ եթերն ընդհատվի։
ԱԺ դահլիճում ներկա ԶԼՄ ներկայացուցիչներին հաջողվել է տեսանկարահանել տեղի ունեցածը, որի ընթացքում Ալեն Սիմոնյանը պահանջում էր ակցիա իրականացնող պատգամավորներին լքել դահլիճը և ի պատասխան դահլիճից հնչող՝ ընդդիմադիր կին պատգամավորիենրի արձագանքների՝ ասում էր․
«Տո, պետք լինի կթքեմ, գնա, գնա, գնա գործովդ զբաղվի, հիմա հանգստացեք, տիկի՛ն, հանգստացեք, հա, լավ ա, շատ լավ ա»։
Հետո ԱԺ նախագահը հորդորեց ներկաներին զբաղեցնել իրենց տեղերը։