Սիրիայում տիրող քաոսի պատճառով մեր շատ հայրենակիցների ճակատագրերը դեռ անորոշ է։
Պարզելու համար, թե ինչ քայլեր են իրականացվում սիրիահայերին հայրենիք տեղափոխելու համար,
Oragir.News-ը կապ հաստատեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որտեղից մեզ ասացին, որ Արամ Ոսկանյանն է իրավասու պատասխանել մեր հարցերին
Oragir.News-ի հետ զրույցում Արամ Ոսկանյանը նշեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը այդ հարցով արդեն բավականին շատ մեկնաբանություններ է տվել, այսինքն՝ իր նշմամբ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի իրավասության շրջանում իրենք բազմաթիվ անգամներ մեկնաբանել են, և շատ հարցեր կան, որոնք ոչ թե իրենց, այլ ԱԳՆ-ի իրավասության ներքո են։