Էրդողանի օրոք Թուրքիան հեռանում է այն արժեքներից, որոնք միավորում են ՆԱՏՕ-ն. կոնգրեսական
copy image url

Էրդողանի օրոք Թուրքիան հեռանում է այն արժեքներից, որոնք միավորում են ՆԱՏՕ-ն. կոնգրեսական

Արտաքին 2 տարի առաջ - 23:30 18-04-2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Ֆելոնը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք այդ երկիրը հեռանում է այն արժեքներից, որոնք միավորում են ՆԱՏՕ-ն։ Այս մասին Ֆելոնը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

​​​​​«Էրդողանի օրոք Թուրքիան շարունակում է սահել դեպի ավտորիտարիզմ և հեռանում է այն արժեքներից, որոնք միավորում են ՆԱՏՕ-ն։ Հաջորդ ամիս կայանալիք ընտրությունները վճռորոշ են լինելու թուրքական ժողովրդավարության և դաշինքի համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։