Երբ ստամոքսը գերադասելի է ազգային արժեքներից ու իղձերից
copy image url

Երբ ստամոքսը գերադասելի է ազգային արժեքներից ու իղձերից

Միտք 3 տարի առաջ - 23:57 14-12-2021

Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար Նավասարդ Հակոբյանն օրերս Նյու Յորքում կայացած Premier Opera Foundation միջազգային մրցույ­թում առաջին մրցանակ է շահել, բայց դա Հայաստանում շատ քչերին է հուզում, քան ասենք՝ Սոնա Շահգելդյանի հանդեպ հետախուզում հայտարարելը: Ընդ որում՝ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հետախուզվողը հայտնվում է որևէ հեռուստատեսության ուղիղ եթերում ու հարցազրույց տալիս:

Հայաստանը ծայրահեղությունների երկիր է. այստեղ մայրենի լեզուն հալածում են բուհերից ու դպրոցներից, իսկ Զանգեզուրի հերոսամարտերի լավագույն վավերագրող ԵՊՀ ռեկտորին փոխարինում են կասկածելի դոկտորականով աստվածաբանով:

Հայաստանում Miss Universe 2021-ի ականջներն ու շուրթերն ու Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպն ավելի շատ են քննարկվում, քան ասենք՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորվելն ու Փաշինյանի հորջորջած խաղաղության դարաշրջանը:

Խանութներում ամանորյա առևտուրն է եռում, տեղադրվել է Երևանի գլխավոր տոնածառը, ամեն ինչ առաջվա նման է, շատերի համար չի էլ եղել Արցախյան երկրորդ պատերազմը, չի ընդարձակվել Եռաբլուրը, ԿԱ՜ միայն ստամոքսը, որը ընդարձակվում է ազգային արժեքների ու իղձերի ժխտման հաշվին: Իսկ վաղը, մյուս օրը Նիկոլ Փաշինյանը գուցե Ամանորի ուղերձ հնչեցնի Հ1-ով, մինչ ոմանք կորոճան հրապարակ նետված հերթական սարքովի սենսացիան, իսկ ընդդիմությունը «հարևանցիորեն» կպահանջի հերթական պաշտոնյայի հրաժարականը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված