Փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված ավտոկռունկը
copy image url

Փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված ավտոկռունկը

Ներքին 2 տարի առաջ - 19:12 17-04-2023
Ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Փրկարարները «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոկռունկը դուրս են բերել արգելափակումից: