Շիրակում փրկարարները դուրս են բերել ձորում արգելափակված քաղաքացիներին
copy image url

Շիրակում փրկարարները դուրս են բերել ձորում արգելափակված քաղաքացիներին

Ներքին 2 տարի առաջ - 18:17 16-04-2023
Ապրիլի 16-ին, ժամը 14:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին (16 տ.) փրկարարական պարանների օգնությամբ դուրս են բերել անվտանգ տարածք:

Ամենից շատ դիտված