Սոթքում կրակոցներից հետո խուճապ չկա․ համայնքապետ
copy image url

Սոթքում կրակոցներից հետո խուճապ չկա․ համայնքապետ

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:25 17-04-2023
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Սոթքի ուղղությամբ այսօր ևս կրակ են բացել։ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ։

«Սոթքում այս պահին հանգիստ է, լարվածություն չկա։ Գյուղացիներն էլ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Սոթքի հանքավայրի աշխատանքներն էլ դեռ դադարեցված են։ Հայտնել ենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 14-ին 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ է բացել հանքավայրի ուղղությամբ:

Դրա հաջորդ օրը` ապրիլի 15-ին, կրակոցները վերսկսվել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը չի բացառում, որ կրակոցները կարող են վերսկսվել։