Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել արգելափակված մեքենան
copy image url

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել արգելափակված մեքենան

Ներքին 1 տարի առաջ - 08:48 15-04-2024
Ապրիլի 14-ին` ժամը 19:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել Lada մակնիշի ավտոմեքենան։