Տեղում իրավիճակը կայունացել է, դպրոցն ու մանկապարտեզը գործում են
copy image url

Տեղում իրավիճակը կայունացել է, դպրոցն ու մանկապարտեզը գործում են

Ներքին 2 տարի առաջ - 23:52 14-04-2023
Oragir.News-ի տեղեկություններով՝ Տեղ համայնքում վերջին օրերին տեղի ունեցածից հետո բնակչությունը դեռ ուշքի չի գալիս։ Երեկ էլ մեզ հայտնել էին, որ գյուղացիները, վախենալով, որ թշնամին կկրակի, վախենում են գնալ իրենց հողամասեր և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

Այսօր Oragir.News-ին Տեղի համայնքապետարանից հայտնեցին, որ իրավիճակը կարգավորվել է։ Գյուղացիները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին։

«Վիճակը նորմալ է, «խախանդ» է, կրակոցներ չկան, ոչ մի բան էլ չկա, խախանդ է, բնակչությունն էլ իր առօրյա գործերն է անում։ Դպրոցը մանկապարտեզը գործում է արդեն»,- հայտնեցին մեզ Տեղի համայնքապետարանից։