Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է. Արմեն Մուրադյան
copy image url

Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է. Արմեն Մուրադյան

Ներքին 3 տարի առաջ - 22:40 15-07-2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է, նվազել է թթվածնակախվածությունը։

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի հետ այցելեցինք փոքրիկին:

Վստահ եմ՝ փոքրիկ աղջնակն արագ կապաքինվի՝ համալսարանական բժիշկների օգնությամբ»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Արցախի փողոցի շենքերից մեկի մոտ գտել էին նորածին երեխայի, որին տեղափոխել էին «Մուրացան» բժշկական կենտրոն: